ՆԱՏՕ-ն խոստացել է պատասխանել Ռուսաստանին․ Politico
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ն խոստացել է պատասխանել Ռուսաստանի «Արևմուտք-2025» զորավարժություններին, որոնք Մոսկվան Բելառուսի հետ համատեղ անցկացնում է ՆԱՏՕ-ի երկրների՝ Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանի մոտ: Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականը նշում է՝ Ռուսաստանի հարևանները պատրաստվում են լարված օրերի՝ սեպտեմբերի 12-16-ը, քանի որ Մոսկվան մշակելու է ՆԱՏՕ-ի ուժերի հետ հնարավոր բախումները:
«Մենք պետք է լուրջ վերաբերվենք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի սահմանների մոտ անցկացվող զորավարժություններին: Լիտվան և մեր դաշնակիցները պատրաստ են, միասնական և ուշադիր հետևելու են իրադարձությունների զարգացմանը, պատրաստ են անհրաժեշտության դեպքում արձագանքել», - հայտարարել Է Լիտվայի պաշտպանության փոխնախարար Թոմաս Գոդլաուսկասը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը