Բայրամովը «Միջին միջանցքի» ներկայացուցիչների հետ քննարկել է վաշինգտոնյան համաձայնագիրը
Աշխարհ
2025 թվականի սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ հավաստագրված առևտրային առաքելության «Միջին միջանցքի» ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Հանդիպման ժամանակ պատմական նշանակություն է տրվել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներին և ստորագրված փաստաթղթերին:
Ընդգծվել է, որ այս համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և առաջընթացին, ինչպես նաև լայն հեռանկարներ են բացում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել նախագծի կարևորության վրա, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)