Ռուսական զինուժը հարվածել է Կրամատորսկի ԱԹՍ-ի օբյեկտներին
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինուժի օբյեկտներին Կրամատորսկի արդյունաբերական գոտում՝ Դոնեցկի մարզում։ Telegram-ի «Иди и смотри» ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքում գրանցվել է մի շարք պայթյուն, հիմնականում՝ արդյունաբերական հատվածում։ Ենթադրվում է, որ կիրառվել են ուղղորդվող ավիառումբեր։
Պայթյունների մասին առաջին հաղորդումները հայտնվել են սեպտեմբերի 8-ին, ժամը 11:23-ին։ Նշվում է, որ հարվածների թիրախ կարող էին լինել ռազմական ձեռնարկություններն ու ԶՈւ-ի տեղակայման վայրերը։
Նախօրեին ռուս օդաչու-փորձարկող, գեներալ-մայոր Վլադիմիր Պոպովը հայտարարել էր, որ սեպտեմբերի 7-ի գիշերը ռուսական բանակը հաջող հարվածներ է հասցրել Ուկրաինայի համար կարևոր մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Կրեմենչուգի Կրյուկովսկի կամրջին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան