Ավտոսեփականատերերը ստացել են 600 մլն ռուբլի՝ մեքենաների վրա ընկած առարկաների համար
Ռուսաստան
Mash-ի տվյալներով՝ անցած տարում ռուսական ապահովագրական ընկերությունները մոտ 600 միլիոն ռուբլի են վճարել ավտոսեփականատերերին մեքենաների վրա ընկած առարկաների պատճառով առաջացած վնասների դիմաց։ Նման վնասների ծավալը աճել է 21 տոկոսով, իսկ միջին փոխհատուցումը կազմել է շուրջ 200 հազար ռուբլի։
Ամենից հաճախ մեքենաների վրա ընկել են ծառեր, ճյուղեր, սառցաձույլեր, շինանյութեր և նույնիսկ անօդաչու սարքերի բեկորներ։ Բացի այդ, առնվազն 30 դեպք արձանագրվել է այն պատճառով, որ թռչունների արտաթորանքը քայքայել է մեքենաների ներկապատումը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ վարկային քարտերի պայմանագրերի կնքման ժամանակ հաճախորդներին հաճախ պարտադրվում են ապահովագրական փաթեթներ՝ առաջացնելով ամսական մինչև 10 հազար ռուբլու չնախատեսված ծախսեր։ Ներկայումս ՌԴ Պետդուման ընդունել է օրենք, որով երկարաժամկետ ավանդների ապահովագրական փոխհատուցումը կբարձրանա 1,4 միլիոնից մինչև 2,8 միլիոն ռուբլի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան