Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներն անօգուտ են եղել․ Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներն անօգուտ են եղել և չեն ստիպի Մոսկվային հրաժարվել իր նպատակներից: Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Զրույցը հրապարակվել է Telegram-յան ալիքում:
«Վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրի դեմ կիրառված այս աննախադեպ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել», - ասել է նախագահի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ «ոչ մի սանկցիա» չի կարող ստիպել Ռուսաստանին փոխել իր հետևողական դիրքորոշումը և հրաժարվել Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելուց:
Պուտինի մամուլի քարտուղարը հիշեցրել է՝ «պատժամիջոցներն օրակարգ են, որին ջանասիրաբար աջակցում են» առաջին հերթին Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն