Հայտնի ռեփերը դարձել է բոդիբիլդեր և զարմացրել երկրպագուներին
Ժամանց
Ամերիկացի ռեփեր Լիլ Ջոնը զարմացրեց երկրպագուներին անսպասելի կարիերայի շրջադարձով. 54-ամյա երաժիշտը դեբյուտ արեց բոդիբիլդինգում և գրավեց երրորդ տեղը Լոս Անջելեսում կայացած առաջնությունում, գրում է Metro-ն։
Արտիստը, որի իրական անունը Ջոնաթան Հ. Սմիթ է, բեմ բարձրացավ Men's Physique Master's Over 45 կատեգորիայում՝ զարմացնելով ժյուրիին իր քանդակված բիցեպսներով և որովայնի մկաններով։ Հարցազրույցում նա նշել է, որ մասնակցության փաստն ինքնին հաղթանակ է համարում։
«Դա շատ ֆիզիկական աշխատանք է, նվիրվածություն, սնուցում, կենտրոնացում», - բացատրել է նա։
Մրցույթից առաջ նրա մարզիչ Ջեյ Գալվինը արդյունքն անվանեց «վերջնական կերպարանափոխություն»՝ ընդգծելով ռեփերի կարգապահությունն ու համառությունը, ով կարողացավ համատեղել ծանր մարզումները շրջագայությունների, ստուդիական աշխատանքի և ընտանիքի հետ։
Երկրպագուներն ու շոու բիզնեսի գործընկերները շնորհավորեցին արտիստին՝ նշելով, որ նրա կերպարանափոխությունը զարմացրեց իրենց։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան