Ռուս զինծառայողները ստացել են «Նիվայի» հիման վրա կառուցված նոր «Ուլան» ամենագնացներ
Ռուսաստան
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Կենտրոն» խմբավորման տանկային միավորման մոտոհրաձգային ստորաբաժանումները համալրվել են նոր «Ուլան» ամենագնացներով։ Տրանսպորտային միջոցը ստեղծվել է «Նիվա» մեքենայի հանգույցների հիման վրա և առանձնանում է բարձր անցունակությամբ ու հեշտ վերանորոգման հնարավորությամբ։
Զինծառայողները արդեն սկսել են վարժանքներ անցկացնել նոր տեխնիկայով՝ ուսումնական հարձակումների, անօդաչու սարքերի հարձակումների դեմ պաշտպանական գործողությունների և բարդ տեղանքում մեքենայի շահագործման հմտությունների մշակմամբ։ «Ուլան»-ը նախատեսված է հետախուզական գործողությունների, բեռների տեղափոխման և վիրավորների տարհանման համար։
Ամենագնացն ամբողջությամբ կառուցված է ռուսական արտադրության պահեստամասերից և հագեցած է էլեկտրամատակարարման համակարգով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և այլ սարքավորումներ միացնելու համար։ «Ուլան»-ի մատակարարումները նշվել են որպես առաջին մասշտաբային սերիական արտադրություն նման դասի մեքենաների համար Ռուսաստանում, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան