Իսրայելը սպառնացել է ոչնչացնել Գազան
Մերձավոր Արևելք
Իսրայելը կոչնչացնի Գազա քաղաքը, եթե ՀԱՄԱՍ-ը վայր չդնի զենքը։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ում։
«Այսօր Գազայի քաղաքի երկնքում հզոր փոթորիկ է մոլեգնում, և ահաբեկչական աշտարակների տանիքները դողում են։ Սա վերջին նախազգուշացումն է Գազայում և արտերկրում գտնվող ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին և բռնաբարողներին. ազատեք պատանդներին և վայր դրեք զենքերը, կամ Գազան կկործանվի, իսկ դուք կոչնչացվեք», - հայտարարել է նախարարը:
Կացը նշել է՝ Իսրայելի բանակը պատրաստվում է ընդլայնել գործողությունները Գազայի հատվածում, որոնք ներառում են համանուն քաղաքի նկատմամբ վերահսկողության հաստատումը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան