Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ Կատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպել Ի՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակում Ուկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարել 

Հայաստան-Իրան. ստորագրվել է կրթության ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության հուշագիր

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները և դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։ ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանիի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար։

Ընդգծելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու ջանքեր երկկողմ կապերի խորացման նպատակով:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք որակական փոփոխությունների հանգեցնող գործընթացներ են: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նշելով, որ այն հանրային միջավայր ու մթնոլորտ վերափոխող նախագիծ է, որը նպաստելու է ՀՀ-ում բուհական կրթության արդիականացմանը, միջազգային մրցունակության բարձրացմանը և ժամանակակից գիտահետազոտական միջավայրի ապահովմանը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունն էապես մեծացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, ներկայում շրջանառվում է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որով օրենսդրական հիմքեր են դրվելու նաև օտարերկրյա գիտնականների հետ համատեղ նախաձեռնությունների և դրամաշնորհային ծրագրերի մասնակցության համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում հայագիտության զարգացման հեռանկարները: Նրա խոսքով՝ երկու երկրների ընդհանուր պատմական անցյալը, ինչպես նաև իրանահայ համայնքի կարևոր դերակատարությունն ընձեռում են հայագիտության զարգացման հնարավորություններ: Նախարարը տեղեկացրել է՝ հայագիտության զարգացման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում է տարբեր երկրների համալսարաններում հայագիտական կենտրոնների գործունեությունը՝ առաջարկելով դիտարկել նաև իրանական բուհերից մեկում նմանօրինակ կենտրոնի հիմնումը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Հայաստանի և Իրանի բուհերի դիպլոմների փոխճանաչման կարևորությունը։ Կողմերը քննարկել են դասավանդողների և գիտնականների փոխանակման, կրթական և գիտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ և ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունների միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2025-2029 թվականների փոխըմբռնման հուշագիրը։ Փաստաթղթով նախատեսվում է կրթական համակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատում, պրոֆեսորադասախոսական կազմի փոխայցելությունների խրախուսում, ուսումնական ծրագրերի փոխանակում և այլն։

Կողմերը համոզմունք են հայտնել՝ հուշագիրը նոր հնարավորություններ է բացելու ինչպես երկու երկրների բուհերի, այնպես էլ ուսանողների, շահագրգիռ այլ կողմերի համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին
Ամենադիտված