Ռուսաստանում ամենավաճառված օտար ավտոմեքենայի տիտղոսը առաջին անգամ ստացել է բելառուսական Belgee X50-ը
Ռուսաստան
«Автостат»-ի տվյալներով՝ սեպտեմբերի 1-7-ը ռուսական շուկայում ամենաշատ վաճառված օտար ավտոմեքենան դարձել է բելառուս-չինական Belgee X50 քրոսովերը։ Այդ ժամանակահատվածում վաճառվել է 1399 մեքենա՝ առաջ անցնելով երկար ժամանակ առաջատար Haval Jolion մոդելից, որն ունի 1379 վաճառք։
Չնայած Belgee-ն պաշտոնապես համարվում է բելառուսական բրենդ, մեքենաները հավաքվում են չինական Geely ընկերության տեխնոլոգիաներով։ 2024-ի տվյալներով՝ Geely-ն «Белджи»-ի բաժնետոմսերի 38 տոկոսը ուներ, իսկ մնացած 62 տոկոսը պատկանում էր Բելառուսի կառավարությանը։
Վերջին ամիսներին Ռուսաստանում նկատվում է չինական ավտոմեքենաների վաճառքի անկում՝ կապված Կենտրոնական բանկի խիստ քաղաքականության, վերամշակման հարկերի բարձրացման և որակի վերաբերյալ աճող դժգոհությունների հետ։ Այնուամենայնիվ, փորձագետները կանխատեսում են, որ չինական արտադրողները կպահպանեն շուկայի գերիշխող դիրքերը՝ հաշվի առնելով արևմտյան բրենդների վերադարձի անհավանականությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին