«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ութերորդ գումարման 10-րդ` աշնանային նստաշրջանի մեկնարկը խորհրդարանում երեկ անցավ արտասովոր համերաշխության մթնոլորտում․ ընդդիմությունն ու իշխանությունն անգամ փոխադարձ կսմիթներով հանդես չեկան: Տպավորություն էր, որ մի անտես ձեռք կողմերին հորդորել էր․ «Ребята давйте жить дружно»։
Իշխանական շրջանակներից, սակայն, շտապեցին հիասթափեցնել, թե՝ սպասեք, կինոն դեռ առջեւում է: Նրանք վստահ են, որ աշունը թեժ է լինելու օրենսդիր մարմնում։
Պարզապես ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել, հարցազրույցներ չտալ, ավելորդ կրքեր չհրահրել։ Երեկ իշխանական պատգամավորների մեծ մասը տարատեսակ պատճառաբանություններով մերժում էր լրագրողների` հարցազրույցներ տալու, մեկնաբանելու առաջարկները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)