Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար «կանաչ լույս» կստանա ԵԱՏՄ-ում․ ՏԱՍՍ
Հայաստան
Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, որի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու «կանաչ լույս»։ Այս մասին հայտնել են ՏԱՍՍ-ի աղբյուրները։
«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել, և որպես փոխադարձ քայլ՝ համաձայնության հասնել ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ», – ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ «Ամեն դեպքում, սա կանխատեսելի հեռանկար է», – հավելել է զրուցակիցը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։
Նախորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ այն անվանելով «քայլ առաջ»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան