Եվրոպան ցանկանում է «օդային վահան» ստեղծել Ուկրաինայում
Համաշխարհային Մամուլ
Եվրոպան չի հավատում Ուկրաինական հակամարտությունում դիվանագիտական ճանապարհով հրադադարի հասնելու հնարավորությանը, ուստի ցանկանում է փակել Ուկրաինայի երկինքը ԱՄՆ-ի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Այժմ խոսակցություններ են գնում Ուկրաինայի համար ամերիկյան «օդային վահանի» միջոցով «հրադադարի փաստացի ռեժիմի» ստեղծման մասին», - ասվում է նյութում: Ենթադրվում է՝ այս վահանը կուժեղացնի Ուկրաինայի ՀՕՊ-ը՝ երկինքը փակելով ԱԹՍ-ներից: Եվրոպացիներն իրենց հերթին առաջարկել են ռազմածովային աջակցություն ցուցաբերել։ Քննարկվում է նաև ավիակիրների տեղակայման հարցը, «հավանաբար Եվրոպայից»։
Թերթը հաղորդում է՝ «աջակիցների կոալիցիայի» շատ երկրներ իրականում չեն ցանկանում իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա։ Մասնավորապես, խոսքը Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի մասին է։ Նույնիսկ այն երկրները, որոնք ծրագրում են դա անել, ցանկանում են, որ ԱՄՆ-ն «նյութատեխնիկական և օդային աջակցություն» ապահովի։ Բացի այդ, նրանք պատրաստ կլինեն իրենց զինվորականներին ուղարկել միայն հրադադարի ռեժիմի հասնելուց հետո։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ