Կիսամերկ տղամարդը փորձել է հանդիպել Ճապոնիայի կայսերը
Աշխարհ
30-ամյա ճապոնացին, լողալով Տոկիոյի կայսերական պալատի շուրջ փորված ջրանցքում, փորձել է հանդիպել միապետի հետ՝ հաղորդում է «Agence France-Presse»-ը։ Կիսամերկ տղամարդուն բերման են ենթարկել կայսեր անվտանգության ուժերը։
Կայսերական թիկնազորի սպայի խոսքերով, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 22-ին՝ տեղական ժամանակով 04.34-ին։ «Ես եկել եմ՝ տեսնելու կայսերը», – ասել է տարօրինակ այցելուն։ Սակայն, եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ տղամարդը կայուն գիտակցություն ունի, նրա դեմ քրեական գործ կհարուցվի։
Նշենք նաև, որ այսօր՝ վաղ առավոտյան, Տոկիոյում եղել է 4 աստիճան տաքություն և անձրև է եկել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ