Ռուսաստանը առավելություն ունի Ուկրաինայի ՀՕՊ-ի նկատմամբ․ n-tv
Աշխարհ
Ուկրաինայի ԶՈւ-ն ծանր կորուստների պատճառով երկրի արևելքում տեղակայել է հեռահար ՀՕՊ քիչ համակարգեր: Ռուսաստանի առավելությունը բացահայտել է Ավստրիայի գլխավոր շտաբի նախկին գնդապետ Մարկուս Ռայսները, հաղորդում է n-tv-ն:
«Ռուսական զորքերն ունակ են ռազմաճակատի գծից մինչև 200 կմ հեռավորության վրա հետախուզություն իրականացնել՝ առանց թիրախները խոցելու էական ուշացման։ Նրանք հայտնաբերում են, երբ Patriot համակարգը չափազանց մոտ է ճակատային գծին», - նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այդ կերպ արդեն կորցրել է Patriot զենիթահրթիռային համալիրի երկու արձակման կայանքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)