Մերցը կոշտ կոչով է հանդես եկել ԱՄՆ-ի վերաբերյալ (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպան պետք է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ կառուցի «առանց կեղծ կարոտի»՝ հստակ սահմանելով իր շահերը։ Կտրուկ կոչով է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«ԱՄՆ-ն նորովի է գնահատում իր շահերը։ Մենք Եվրոպայում պետք է հստակ սահմանենք մեր շահերը՝ առանց կեղծ կարոտի», - ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի լինել Բրյուսելի կարևորագույն գործընկերը։
Մերցն ընդգծել է՝ Եվրոպան նախկինի պես պատրաստ է սերտ համագործակցության, սակայն եվրոպացիները պետք է ավելի ակտիվորեն փնտրեն նոր գործընկերներ: «ԱՄՆ-ի նկատմամբ մեր դիրքորոշումը կախված կլինի մեր՝ որպես եվրոպացիների հզորությունից», - եզրափակել է կանցլերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)