Թրամփի խորհրդականը քննադատել է Մասկին Ռուսաստանի պատճառով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Փիթեր Նավարոն քննադատել է Մասկին՝ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումները արդարացնելու համար: Պաշտոնյան իր կարծիքը հայտնել է X-ում։
Օգտատերերից մեկը բացատրական գրություն է թողել Նավարոյի գրառման տակ՝ քննադատելով Նյու Դելիի գործողությունները։ Օգտատերը նշել է՝ Եվրոպայի երկրները նույնպես ռուսական նավթ են գնում, և նույնիսկ ԱՄՆ-ն ինքը շարունակում է առևտուր անել Մոսկվայի հետ՝ նրանից գնելով ուրան և պարարտանյութեր։
«Իլոն Մասկը իրականացնում է քարոզչություն, և այդ մասին փաստում է նրա խայտառակ գրառումը: Պարզապես անհեթեթություն է։ Հնդկաստանը ռուսական նավթ է գնում բացառապես շահույթի համար։ Նա չի գնել այն նախքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա», - հայտնել է Նավարոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)