Ռուսաստանը ձերբակալել է Ադրբեջանի կողմից հետախուզվող տղամարդուն
Աշխարհ
Ադրբեջանի իրավապահ մարմինները դիմել են իրենց ռուսաստանցի գործընկերներին՝ խնդրելով արտահանձնել Ռուսաստանում ձերբակալված և Ադրբեջանի տարածքում «ահաբեկչական գործողություններ և այլ հանցագործություններ նախապատրաստելու» մեջ մեղադրվող անձին։
Այս մասին հաղորդում է ԱՊԱ–ն։
Դատական նյութերում նշվում է, որ մեղադրյալի՝ Ադրբեջան արտահանձնման համար որևէ խոչընդոտ չկա։
Հաղորդվում է, որ նա մեղադրվում է ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, հանցավոր խումբ (հանցավոր կազմակերպություն) ստեղծելու, ինչպես նաև Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու մեջ։
Մոսկվայի դատարանը Ադրբեջանի դիմումի հիման վրա քննարկել է ձերբակալվածի համար խափանման միջոց ընտրելու հարցը և ուղարկել է նրան քննչական մեկուսարան.։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)