Լեհաստանի նախագահ Նավրոցկին կոչ է արել հետաձգել Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը
Աշխարհ
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին կոչ է արել հետաձգել Ուկրաինայի անդամակցության հարցը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտության պատճառով։ Նա համապատասխան քննարկումները վաղաժամ է անվանել, հաղորդում է LRT-ն։
Նա ընդգծել է, որ հակամարտության մեջ գտնվող ոչ մի երկիր չի կարող միանալ ՆԱՏՕ-ին։ Հակառակ դեպքում Լեհաստանը ստիպված կլինի «կռվել»։ Նախագահը նաև հիշեցրել է, որ Վարշավայի եվրաինտեգրման գործընթացը տևել է երկար տարիներ, և շատ բաներ պետք է հաշվի առնվեին։
«Իհարկե ես կարծում եմ, որ Ուկրաինան ապագայում պետք է քաղաքակրթության մաս կազմի, եթե մենք ուզում ենք փնտրել ածականներ, ասենք՝ լատինական կամ արևմտյան քաղաքակրթություն։ Սակայն, իմ կարծիքով, Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ այսօրվա քննարկումը վաղաժամ է», - ասել է Նավրոցկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)