Ռուսաստանը պատժամիջոցների վերացման դիմաց՝ ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ է առաջարկել
Ռուսաստան
Հազվագյուտ մետաղների արտադրողների և սպառողների ասոցիացիայի նախագահ Ռուսլան Դիմուխամեդովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ոլորտում համագործակցությունը հնարավոր է և օգտակար կլինի երկու կողմերի համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրված է ոչ միայն առևտրի, այլև դրանց հիման վրա ստեղծված բարձր տեխնոլոգիական արտադրանքի սահմանափակումների վերացմամբ։
«Դրա դիմաց մենք պատրաստ ենք նրանց տրամադրել մեր հազվագյուտ մետաղները և այլ տեսակի ռեսուրսներ», - Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ասել է Դիմուխամեդովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան