Հունգարիան զգուշացրել է Ֆրանսիայում վտանգավոր ուժերի առկայության մասին
Աշխարհ
Կառավարության հրաժարականից հետո Ֆրանսիայում իշխանության կգան ավելի վտանգավոր քաղաքական ուժեր։ Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է Հունգարիայի հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոսկովիչը։
Նա նաև Ֆրանսիայի ներկայիս կառավարությունը անվանել է «խաղալիք»՝ ընդգծելով, որ այն կփոխարինվի «ինքնության վրա հիմնված պոստմոդեռն ձախ շարժման մի ձևով»։
«Սա կլինի Մարքսի հաղթանակը, որը հարություն է առել գերեզմանից», - բացատրել է Կոսկովիչը։
Նրա խոսքով՝ նոր քաղաքական ուժերը լուրջ սպառնալիք են եվրոպական ավանդական արժեքների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)