Փորձագետը կանխատեսել է՝ ինչպես կավարտվի Ուկրաինայում հակամարտությունը
Աշխարհ
Ուկրաինայում հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի՝ մինչև Ռուսաստանի լիակատար հաղթանակը։ Այս մասին Lenta.ru-ին ասել է քաղաքագետ Գրեգ Սիմոնսը։
Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում ռազմական գործողությունները, հավանաբար, կշարունակվեն մինչև «Ուկրաինայի լիակատար և ջախջախիչ պարտությունը»։
Փորձագետը նշել է, որ դա պայմանավորված է Ուկրաինայի կախվածությամբ իր դաշնակիցներից՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից, որոնք վճռականորեն տրամադրված են շարունակել հակամարտությունը։ Միևնույն ժամանակ, Սիմոնսը նշել է, որ մի շարք փորձագետների կողմից առաջ քաշված «կորեական սցենարը» չի լուծի Ռուսաստանի անվտանգության խնդիրը և չի բավարարի երկու կողմերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)