Գերմանիան «Հյուսիսային հոսքի» պայթյունները ճանաչում է՝ որպես ահաբեկչություն․ Լավրով
Ռուսաստան
Գերմանիան արդեն ընդունել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունները ահաբեկչական հարձակումներ էին, սակայն արևմտյան երկրները դեռևս չեն ցանկանում, որ Ռուսաստանը մասնակցի միջադեպի հետաքննությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմա սկսել են ասել, որ սրանք ահաբեկչական հարձակումներ են եղել՝ նույնիսկ Գերմանիայում։ Սակայն ոչ ոք չի պատրաստվում որևէ թափանցիկություն ապահովել հետաքննության մեջ, որևէ փորձ կատարել՝ թույլ տալու ռուսական կողմին մասնակցել հետաքննությանը՝ ի պատասխան մեր խնդրանքների», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան