Սիրիայի ապստամբները շրջափակել են Հալեպի օդանավակայանը
Մերձավոր Արևելք
Ան Նուսրայի ճակատ իսլամիստական խմբավորման սիրիացի ապստամբները շրջափակել են երկրի հյուսիսում գտնվող ևս մեկ օդանավակայան,հայտնում է Ալ Ջազիրան:
Այդ տվյալների համաձայն՝ ընդդիմադիրները հարձակվել են Հալեպի արևելքում գտնվող Ալ Նեյրաբ բազայի վրա և օղակի մեջ առել օդանավակայանը՝ վերահսկողություն սահմանելով նրա տարածքի բոլոր մուտքերի վրա:
Չնայած ապստամբներն օդանավակայանը ռազմական են համարում, սակայն նրա օդային տարածքներն օգտագործվում են նաև քաղաքացիական չվերթների համար, քանի որ այն Հալեպի միջազգային օդանավակայանի մի գիծն է հանդիսանում:
Ապստամբները հայտարարել են, որ օդանավակայանի վրա հսկողություն սահմանելը կօգնի արգելափակել կառավարական զորքերի կողմից Հալեպին զինամթերքի մատակարարումը, ուստի այս գործողությունը ապստամբները չափազանց կարևոր են համարում:
Նախօրեին ապստամբները հարևան Իդլիբ գավառում գրավել էին Տաֆտանազի ուղղաթիռային բազան: Կառավարական ուժերը փորձել են երեկոյան կողմ հետ վերցնել բազան ապստամբներից, սակայն գործողությունը հաջողությամբ չի պսակվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ