Չնայած «բաց ամուսնությունների» սկանդալի, այնուամենայնիվ Գինգրիչը հաղթեց Հարավային Կարոլինայում
ԱՄՆ
ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածու, ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը նախօրեին Հարավային Կարոլինայում անցկացված փրայմերիզների արդյունքում առաջ անցավ իր հիմնական մրցակցից՝ հանրապետական մյուս թեկնածու՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռումնիից։ Նախորդ երկու փրայմերիզներում, որոնք անցկացվել էին տարբեր նահանգներում՝ Գինգրիչին չէր հաջողվել հաղթանակ տանել և մինչ Հարավային Կարոլինայում տեղի ունեցած նախնական քվեարկությունները՝ Միացյալ նահանգների նախագահի հանրապետական թեկնածուի միակ հավակնորդ էր համարվում Միթ Ռումնին։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս նահանգում անցկացված նախնական քվեարկության արդյունքները կտրուկ փոխում են նախագահական ընտրությունների իրավիճակը։
Նախագահի հանրապետական բոլոր չորս թեկնածուներն էլ՝ Միթ Ռումնին, Նյուտ Գինգրիչը, Ռոն Փոլը, Ռիք Սանտորումը, կանխատեսել էին, որ նախագահի հանրապետական թեկնածուի մրցապայքարը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)