Էրմիտաժը վերաբացվել է ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո
Աշխարհ
Ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո վերաբացվել է Էրմիտաժը։ Վերաբացումից առաջ թանգարանում անվտանգությանը վերաբերող ստուգումներ են իրականացվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թանգարանի անվտանգության ծառայությունը Ռուսաստանի ազգային գվարդիայի հետ համատեղ տարհանել է գլխավոր թանգարանային համալիրի և գլխավոր շտաբի շենքի բոլոր այցելուներին և ստուգել բոլոր սրահներն ու սպասարկման տարածքները։ Սպառնալիքներ չեն հայտնաբերվել։ Էրմիտաժի բոլոր ցուցասրահներն այժմ բաց են և գործում են սովորականի պես», – ասվում է թանգարանի տարածած հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)