Հայ երաժշտության նվիրյալ մշակի կերպարը այսպես աղավաղելու, աղճատելու համար, մեծ տաղանդ է հարկավոր. Հասմիկ Պապյան
Գիտություն և Մշակույթ
«Այսօր օպերային թատրոնում նշում էին հայ մշակույթի պատմության կարևորագույն դեմքերից մեկի՝ Հայրիկ Մուրադյանի փառապանծ 120-ամյակը։ Մեծ սպասումներով և ակնածանքով էի գնացել հոբելյանին, քանի որ շատ բարձր եմ գնահատում Հայրիկի անգնահատելի գործը և նրա թողած ժառանգությունը։ Ցավոք, ողջ երեկոյի ընթացքում «փնտրեցի» մեծ հային և այդպես էլ չգտա»,-գրում է օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը։
Նրա խոսքով, կազմակերպիչները արել էին ամեն ինչ, որպեսզի հնարավորինս «ժամանակակից» ներկայանա Մեծն ազգագրագետը, բանահավաքը և հայ մշակույթի Ռահվիրան։ Ոչինչ չունեմ մոդեռն լուծումների դեմ, հակառակը, ես դրա ջատագովն եմ։
«Բայց հայ երաժշտության նվիրյալ մշակի կերպարը այսպես աղավաղելու, աղճատելու համար, հավատացեք մեծ տաղանդ է հարկավոր… Տխրությանս չափ չկա»,-նշում է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան