Թրամփը նորից խոստացել է խոսել Պուտինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Fox News-ը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդի հետ իր զրույցը տեղի կունենա այս կամ հաջորդ շաբաթվա սկզբին։
Այս շաբաթ Թրամփը երկու անգամ խոսել է Պուտինի հետ հեռախոսազրույցներ ունենալու իր մտադրության մասին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կրեմլը դեռևս չի լսել Միացյալ Նահանգներից Պուտինի՝ Թրամփի հետ խոսելու խնդրանքի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)