Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ՝ դա անվանելով լարվածության նոր մակարդակ։ Նա այս մասին գրել է իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ «առնվազն ութ հարձակողական անօդաչու թռչող սարք» ենթադրաբար ուղղված է եղել Լեհաստանի վրա։ «Սա չափազանց վտանգավոր նախադեպ է Եվրոպայի համար», -կարծում է Զելենսկին։ Նա իրավիճակը անվանել է «սրացման ևս մեկ փուլ», երբ օբյեկտները գործել են «ՆԱՏՕ-ի օդային տարածքում»։
Այս առումով՝ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը պետք է «զգա հետևանքները»։
«Պատժամիջոցների դադարը չափազանց երկար է ձգձգվել։ Ռուսաստանի և նրա հանցակիցների դեմ սահմանափակումների ներդրման հետաձգումը միայն կմեծացնի հարվածների դաժանությունը», - գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)