Եվրոպան ունակ է հաղթահարել Ռուսաստանին․ Politico
Աշխարհ
Եվրոպան կարող է չունենալ կամք և գործողությունների համակարգում Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Հայտարարել է Մեծ Բրիտանիայի գեներալ և ռազմավարական խորհրդական Նիք Քարթերը, գրում Է Politico-ն։
Գեներալը հայտնել է` սեպտեմբերի 9-12-ը պաշտպանության նախարարները, բարձրաստիճան զինվորականները և պաշտպանական արդյունաբերության ղեկավարները կայցելեն DSEI պաշտպանական և անվտանգության սարքավորումների միջազգային ցուցահանդես: Նրա խոսքով՝ միջոցառումը թույլ կտա «հայացք նետել ռազմական տեխնոլոգիաների ապագային»։ Սակայն նա նշել է` Եվրոպայի համար իրական փորձությունը «ոչ թե տեսականորեն նորարարությունների ստեղծումն է, այլ գործնականում բավականաչափ արագ մոբիլիզացվելու նրա կարողությունը»։
«Կցուցադրվեն այն տեխնոլոգիաները, որոնք ապագա են կերտելու մարտադաշտերում, բայց իրական հարցն այն է՝ արդյոք Եվրոպան կամք, արագություն և համակարգում կունենա այդ տեխնոլոգիաներն օգտագործելու համար: Մեր տնտեսություններն ու տեխնոլոգիական բազան գերազանցում են ռուսականին, իսկ մեր դաշինքներն իրենց հավասարը չունեն։ Եթե մենք որոշենք անհապաղ գործել, ապա կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի կողմից ցանկացած գործողություն։ Հարցն այն է, թե արդյոք մենք կցանկանայինք դա անել», - եզրափակեց նախկին զինվորականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)