Իսրայելը սպառնացել Է Գազայի ամբողջական ոչնչացմամբ
Մերձավոր Արևելք
Իսրայելը լիովին կոչնչացնի Գազան և ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը, եթե չկատարվեն խաղաղության հասնելու և պատանդներին ազատ արձակելու պայմանները: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է Lenta-ն։
«Եթե ՀԱՄԱՍ-ը չընդունի պատերազմը դադարեցնելու Իսրայելի պայմանները, որոնք առաջին հերթին վերաբերում են բոլոր պատանդների ազատ արձակմանը և զենքի հանձնմանը, նրանք կոչնչացվեն, և Գազան կկործանվի», - ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ