Մենք կդադարեցնենք երկկողմանի աջակցությունն Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների առջև և մի շարք հայտարարություններ արել Իսրայելի վերաբերյալ։
Ըստ Euronews-ի՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկել է մասնակիորեն կասեցնել ԵՄ-ի և Իսրայելի միջև կնքված համաձայնագիրը։
«Մենք կդադարեցնենք մեր երկկողմանի աջակցությունն Իսրայելին։ Մենք կդադարեցնենք բոլոր վճարումները այդ ուղղություններով՝ չազդելով Իսրայելի քաղաքացիական հասարակության հետ մեր փոխգործակցության վրա», - ասել է նա։
Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի պատժամիջոցներ «ծայրահեղական նախարարների և բռնության դիմող նորաբնակների դեմ»։
«Մենք նաև կառաջարկենք մասնակիորեն կասեցնել առևտրի հարցերով ասոցացման համաձայնագրի գործարկումը»,- ասել է նա։
Բացի այդ, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերին կստեղծի Պաղեստինի դոնորների խումբ։
«Հաջորդ ամիս մենք կստեղծենք Պաղեստինի դոնորների խումբ, որը կներառի Գազայի վերականգնման համար հատուկ գործիք։ Սա կլինի միջազգային ջանք տարածաշրջանային գործընկերների հետ», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)