ՄԱԿ-ը Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի Դոհայի վրա Իսրայելի հարվածի կապակցությամբ
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը կքննարկի Դոհային Իսրայելի հարվածը, կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 10-ին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Հանդիպումը խնդրել է Ալժիրը։ Այն, հավանաբար, տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 10-ի կեսօրին», - մանրամասնել է նա։
Սեպտեմբերի 9-ին Sky News Arabia-ն հայտնել է, որ Դոհայում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել։ Պատճառը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման շտաբ-բնակարանին հասցված Իսրայելի պաշտպանության բանակի հարվածն է եղել։ Ինչպես պարզել են լրագրողները, հարձակման պահին շենքում շարժման ղեկավարության նիստ է տեղի ունեցել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)