Լեհաստանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Բելառուսի հետ սահման․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Բելառուսի հետ սահման, հաղորդում է պետական բելառուսական News.by պորտալը։
Գործակալության տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է ռազմական տեխնիկայի շարժվող շարասյունը։
«Կադրերում երևում է լեհական զորքերի ակտիվ շարժը, այդ թվում՝ շարասյուները, որոնք շարժվում են դեպի Բելառուսի հետ սահման», - գրում է հրատարակությունը։
Սեպտեմբերի 10-ի առավոտյան Լեհաստանի իշխանությունները հայտնեցին, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը խախտել են իրենց օդային տարածքը։ Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ զինվորականները խոցել են անօդաչու թռչող սարքերը, որոնք «ուղղակի սպառնալիք էին ներկայացնում»։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը