Դոլարի փոխարժեքը Ռուսաստանում հասել է հնգամսյա ռեկորդի
Ռուսաստան
Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարի փոխարժեքը առաջին անգամ ապրիլից բարձրացել է 85 ռուբլուց՝ հասնելով 85.24-ի։ Տվյալները հրապարակել է «Ֆինամ»-ը։ Օրվա կեսին փոխարժեքը փոքր-ինչ նվազել է՝ մինչև 84.84, սակայն աճը մեկ օրում կազմել է շուրջ 1.15 ռուբլի։
Ավելի վաղ դոլարը նաև արտաբորսայական շուկայում հաղթահարել էր 84 ռուբլու շեմը։ Կենտրոնական բանկը պաշտոնական փոխարժեքը սահմանել է 83.24՝ արձանագրելով առավելագույն ցուցանիշը ապրիլից ի վեր։ Փորձագետները հիշեցնում են՝ դեռ ամռանը կանխատեսել էին ռուբլու արժեզրկման սրացում՝ պայմանավորված հիմնական տոկոսադրույքի հնարավոր նվազեցմամբ և արտահանողների պարտադիր արժութային եկամուտների վաճառքի սահմանափակմամբ։
Տնտեսագետները նաև նշում են, որ դոլարի ամրապնդմանը նպաստել են ռուսական արտահանման ապրանքների գների անկումը, պետական ծախսերի աճը և ներքին սպառման բարձր մակարդակը։ Այս գործոնների համադրությունը շուկայում առաջացրել է ամերիկյան արժույթի շարունակական աճ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան