Ուկրաինա օտարերկրյա զորքեր ուղարկելը հղի է սարսափելի հետևանքներով․ Պեսկով
Ռուսաստան
Որևէ օտարերկրյա զորք Ուկրաինա ուղարկելը հղի է սարսափելի հետևանքներով, բայց Արևմուտքի ոչ բոլոր երկրներն են դա հասկանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Ինչպես միշտ, կան լկտի դիրք զբաղեցնող երկրներ, որոնք կամ չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ նման անխոհեմ գործողությունների սարսափելի հետևանքները։
Եվ կան երկրներ, որոնք շատ ավելի լավ են հասկանում իրականությունը», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական կոնտինգենտներ տեղակայելու «աջակիցների կոալիցիայի» ծրագրերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան