Ուկրաինան ԵՄ-ից 1 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն է ստացել
Աշխարհ
Ուկրաինան Եվրամիությունից ստացել է մակրոֆինանսական օգնության ևս մեկ տրանշ՝ 1 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
Նա մանրամասնել է, որ միջոցները ստացվել են ERA Loans ծրագրի շրջանակներում, այսինքն՝ տրանշը ֆինանսավորվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված շահույթից։
Օգոստոսին Welt am Sonntag թերթը հայտնել է, որ ԵՄ-ն 2025 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Ուկրաինային է փոխանցել 10,1 միլիարդ եվրո Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցներից ստացված եկամուտներից։
Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Ռուսաստանի սառեցված ակտիվները Եվրոպայում, այլ դրանք կօգտագործի Ուկրաինային «փոխհատուցման» տեսքով վարկեր տրամադրելու համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ