Զինվորական համազգեստով տղամարդը դանակով հարձակվել է ֆրանսիական ավագ դպրոցի վրա
Աշխարհ
Զինվորական համազգեստով տղամարդը հարձակվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Անտիբ քաղաքի լիցեյի ուսանողների և աշխատակիցների վրա։ Այս մասին հայտնել է Nice Matin թերթը։
«Հարձակվողը վիրավորել է առնվազն երկու մարդու, որոնցից մեկը գտնվում է ծանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակում։ Ենթադրվում է, որ զոհերը ուսուցիչ և ուսանող են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Լրագրողների խոսքով՝ անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել հանցագործին ուսումնական հաստատության տնօրենի շնորհիվ, որը երկխոսության մեջ է մտել հարձակվողի հետ։ Ենթադրվում է, որ տղամարդը նախկինում սովորել է այս ուսումնական հաստատությունում։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)