Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված անձանց և ընկերությունների նկատմամբ
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանում, Բելառուսում, Չինաստանում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում գրանցված 83 անձանց և 114 ընկերությունների նկատմամբ, ասվում է Զելենսկու կայքում հրապարակված հրամանագրերում։
«Ուկրաինան համաձայնեցրել է պատժամիջոցները Մեծ Բրիտանիայի հետ և սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին, ստվերային նավատորմին և էներգետիկ ոլորտին օժանդակող անձանց նկատմամբ։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է համապատասխան հրամանագրերը՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի «Պատժամիջոցներ սահմանելու մասին» որոշումների կատարման վերաբերյալ», - ասվում է Զելենսկու կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)