Լեհաստանը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանն իր տարածքում դրոնների անկումից հետո ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ՀՕՊ-ի լրացուցիչ համակարգեր և ԱԹՍ-ների դեմ պայքարի տեխնոլոգիաներ է խնդրել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ աղբյուրներին:
Լեհաստանի ՊՆ նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է՝ իր շվեդ գործընկեր Փոլ Յոնսոնից «տեղեկատվություն է ստացել Լեհաստան լրացուցիչ աջակցություն շտապ ուղարկելու մասին, ներառյալ ՀՕՊ միջոցները և ավիացիան»:
«Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Բալթյան երկրները՝ բոլոր դաշնակիցները պատրաստ են աջակցություն ցուցաբերել և կոնկրետ հայտարարություններ են արել։ ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը հազվագյուտ և լուրջ իրավիճակ է», - հայտնել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը