Թրամփը և Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել․ WSJ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածից հետո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Թրամփի և Նեթանյահուի հեռախոսազրույցը լարված է եղել: ԱՄՆ առաջնորդը Կատարի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա հարձակվելու որոշումն անհիմն է անվանել:
Իսրայելի վարչապետը Թրամփին հայտնել է՝ հարված հասցնելու համար կարճ ժամանակահատված է ունեցել և օգտվել է այդ հնարավորությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)