ՆԱՍԱ-ն արգելել է չինացիներին մասնակցել տիեզերական ծրագրերին
Աշխարհ
ՆԱՍԱ-ն ամբողջովին արգելել Է Չինաստանի մասնակցությունը իր ծրագրերին, այդ թվում՝ նրանց, ովքեր ունեն վավեր ամերիկյան վիզաներ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գործակալության ներկայացուցչի հայտարարությունը։
Նոր կանոնների համաձայն՝ Չինաստանի քաղաքացիները զրկված են ՆԱՍԱ-ի տվյալների բազաների հասանելիությունից, չեն կարող մասնակցել հանդիպումներին և այցելել գործակալության օբյեկտներ: Սահմանափակումները տարածվում են նույնիսկ նրանց վրա, ովքեր նախկինում ընդունելություններ են ունեցել ամերիկյան վիզաներով։
«ՆԱՍԱ-ն ներքին միջոցներ է ձեռնարկել Չինաստանի քաղաքացիների նկատմամբ, որոնք ներառում են ֆիզիկական և կիբերնետիկ հասանելիության սահմանափակում մեր օբյեկտներին, նյութերին և ցանցերին», - հայտարարել Է գործակալության մամուլի ծառայության ղեկավար Բեթանի Սթիվենսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)