Եվրախորհրդարանի պատգամավորը համեմատել Է Պուտինի և Զելենսկու իրավիճակը
Աշխարհ
Իտալացի Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբերտո Վաննաչին համեմատել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ: Վաննաչիի խոսքը մեջբերում է L'Espresso-ն։
Նրա կարծիքով՝ Պուտինը վայելում է ժողովրդի աջակցությունը, իսկ Զելենսկին՝ շարունակում կորցնել։ «Եթե համեմատենք այս երկու առաջնորդների քաղաքական գործունեությունը, ես կընտրեի այնպիսի նախագահ, ինչպիսին Պուտինն է», - ընդգծել է պաշտոնյան:
Վերջինս հավելել է՝ Պուտինն իր կոմպետենտության շնորհիվ Ռուսաստանին ապահովել է բարեկեցության կտրուկ աճ: Ընդ որում, Զելենսկին Ուկրաինայի ինքնիշխան ղեկավարը չէ, քանի որ կախված է այլ երկրների ռեսուրսներից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)