Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Դատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպան Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ Խաչատրյան ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն 

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Համաշխարհային Մամուլ

Թուրքական mutlucicekler.com բլոգային հարթակն ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի պատմամշակութային յուրահատկության մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ կովկասյան այս երկիրն առանձնանում է իր հնագույն պատմությամբ, բնության գեղեցկությամբ ու մշակութային հարստությամբ։

Աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի օրրան հանդիսացող Հայաստանն ուշադրություն է գրավում իր եզակի ավանդույթներով ու պատմամշակութային ժառանգությամբ»,- գրում է հոդվածի հեղինակ Ուղուրջան Բալը։

Այնուհետև թվարկում է արժեքավոր տեղեկություններ, որոնց մասին իմանալը կարևոր է համարում։

Հոդվածը՝ ստորև

1. Աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը

Հայաստանն առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն։

2. Արարատ լեռան խորհրդանիշը

Թեև Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց այն սրբազան խորհրդանիշ է հայերի համար և տեղ է գտել Հայաստանի պետական զինանշանի վրա։

3. Հայոց այբուբենի ստեղծողը

Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին ստեղծել է հայոց այբուբենը, որը մինչ օրս օգտագործվում է և բաղկացած է 39 տառից։

4. Ամենահին տաճարներից մեկը

Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը։

5. Գինու դրախտ

Արարատյան դաշտավայրն ունի շուրջ 6000 տարվա գինեգործության պատմություն։ Այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու մառանները։

6. Նուռը՝ ազգային խորհրդանիշ

Նուռը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է՝ խորհրդանշելով առատություն, բեղմնավորություն և անմահություն։ Այն ունի յուրահատուկ տեղ հայոց մշակույթում։

7. Հռչակավոր դուդուկը

Հայկական ավանդական նվագարան դուդուկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

8. Տաթևի ճոպանուղին

Տաթևի վանք տանող ճոպանուղին՝ 5.7 կմ երկարությամբ, աշխարհի ամենաերկար երկգծանի ճոպանուղիներից է։

9. Պատմական վանքերով հարուստ երկիր

Հայաստանը լեռների մեջ թաքնված հարյուրավոր պատմական վանքերի և եկեղեցիների հայրենիք է։

10. Խաչքարերի արվեստը

Խաչի փորագրություններով քարե հուշարձանները հայտնի են «խաչքար» անունով։ Հայաստանի ամենից յուրահատուկ արվեստի ձևերից մեկն է։

11. Ձեռագիր մատյանների հարստությունը

Մատենադարանն ունի աշխարհի ամենամեծ ու ամենարժեքավոր միջնադարյան ձեռագրերի հավաքածուներից մեկը։

12. Տոլմա՝ սիրված ուտեստ

Տոլման հայկական խոհանոցի սիրված ուտեստներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

13. Փոքր, բայց պատմական երկիր

Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է։

14. Անկախության օր

Հայաստանը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։

15. Համաշխարհային ճանաչում ունեցող կոնյակ

«Արարատ» կոնյակը աշխարհահռչակ է։ Եղել է Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքներից մեկը։

16. Սևանա լիճ

Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և հաճախ կոչվում է «Հայաստանի մարգարիտ»։

17. Մայրաքաղաք Երևանը

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին և համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։

18. Սփյուռքն ու երաժշտությունը

Համաշխարհային ճանաչում ունեցող շատ արտիստներ, ինչպես օրինակ «System of a Down» խմբի անդամները, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։

19. Երևանի վարդագույն քարերը

Երևանի շենքերը կառուցված են վարդագույն տուֆ քարից, ինչի համար էլ քաղաքը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք»։

20. Սեղանի ավանդույթը

Հայկական սեղանը համարվում է հյուրընկալության խորհրդանիշ։ Ուտելիքը սովորաբար վայելում են ընտանիքով՝ երկար զրույցների ներքո։

Հոդվածի հեղինակը, դիմելով ճամփորդասերներին, ասում է. «Եթե փնտրում եք ուղղություն, որը ձեզ կմիացնի անցյալի հետ ու կներկայացնի անկեղծ հյուրընկալություն, ապա Հայաստանը արժե ընդգրկել ձեր ճամփորդական ցանկում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ
Ամենադիտված