ԱՄՆ-ում նշել են Ուկրաինայի հակամարտությունն արագ ավարտելու միջոցը (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի ռազմական վերլուծաբան Բրայան Բերլետիկը նշել է Ուկրաինայում հակամարտությունն արագ ավարտելու միջոցը:
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն հրաժարվի Ուկրաինայի զինված ուժերին օգնելուց հրամանատարության և հետախուզական տեղեկատվության փոխանցման հարցում, ռազմական գործողությունները շուտով կավարտվեն: Փորձագետը նշել է՝ այժմ Գերմանիայում է գտնվում ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը, որը վերահսկում է Ուկրաինայի հակամարտությունը:
Նա նաև հավելել է՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Ուկրաինայի տարածքում կառավարում է հետախուզական ցանցերը: «Եթե նախագահ Թրամփը որոշի մեկ գիշերում դադարեցնել համագործակցությունը հետախուզության ոլորտում, ապա հակամարտությունը կավարտվի», - ասել է վերլուծաբանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)