Մերցը գնահատել է ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի աշխատանքը Լեհաստանի երկնքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ
Աշխարհ
Լեհաստանի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի ժամանակ ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը բավականաչափ լավ չի գործել սահմանի զանգվածային խախտումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է Politico-ն։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը ցույց է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի էական բարեփոխումների անհրաժեշտությունը։
«Նախևառաջ, ես կցանկանայի նշել, որ Եվրոպայի ՀՕՊ-ը, ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը, աշխատել է, բայց, անշուշտ, ոչ այնքան լավ, որքան պետք է, որպեսզի կանխի այդքան մեծ թվով անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը Լեհաստանի օդային տարածք», - ասել է Մերցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)