Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարվածի հետևանքով՝ անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել
Աշխարհ
Կատարի անվտանգության ուժերի մի քանի անդամներ ծանր վիրավորվել են Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին։
«Կան տուժածներ։ Կան կատարցիներ, որոնք գտնվում են լուրջ, շատ վտանգավոր իրավիճակում։ Եվս մեկ սպա գտնվում է ծանր վիճակում», - ասել է նա։
Ըստ ալ Թանիի՝ հայտնաբերվել է ներքին անվտանգության ուժերի 22-ամյա անդամի մարմինը, որը ծառայության մեջ էր հարձակման պահին և չի ողջ մնացել։ Միևնույն ժամանակ, վարչապետը հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հեյան դեռ կենդանի է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)