Կատարի իշխանությունները հայտարարել են՝ Իսրայելը ոչնչացրել է Գազայի պատանդների ազատ արձակման հույսերը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրել է բոլոր հույսերը» Գազայի հատվածում մնացած պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բանակցողների վրա հարձակումից հետո։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման բին Ջասիմ ալ Թանին։
Նրա խոսքով՝ Գազայի բանակցային գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն Նեթանյահուն հրաժարվել է լուծել հակամարտությունը։
Ալ Թանին նշել է, որ Նեթանյահուն պետք է դատարանի առաջ կանգնի, քանի որ նրա կալանավորումը պահանջում է Միջազգային քրեական դատարանը։
Վարչապետը շեշտել է, որ Կատարի իշխանությունները տարածաշրջանի գործընկերների հետ քննարկում են Թել Ավիվի պատասխանը Դոհայի վրա հարվածների համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան