Իրաքը Իսրայելի պատճառով՝ պլանավորում է արդիականացնել ՀՕՊ համակարգերը
Աշխարհ
Իրաքը կսկսի կատարելագործել երկրի ՀՕՊ համակարգը՝ արաբական երկրների վրա Իսրայելի կողմից անընդհատ ավիահարվածների ֆոնին, հայտարարել է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի մամուլի խոսնակ Սաբահ ալ-Նաումանը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ ՀՕՊ-ի վերաբերյալ առաջարկը ներկայացվել է Իրաքի ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին։
Նիստում քննարկվել է Դոհայի (Կատար) վրա Իսրայելի հարձակումը, ինչպես նաև Իրաքի անվտանգությունը։
«Ներկայացվել է Իրաքի ՀՕՊ համակարգի զարգացման և ներուժի մեծացման համապարփակ նախագիծ՝ տարբեր մանրամասներով և պահանջներով», - ասել է գլխավոր հրամանատարի մամուլի խոսնակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)