Ուկրաինայում Զելենսկուն մոտ գործարարի բնակարանում հեռախոսազրույցները գաղտնալսող սարք է հայտնաբերվել
Աշխարհ
Ուկրաինայում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մտերիմ գործարար Թիմուր Մինդիչի բնակարանում գաղտնալսող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Украинская правда-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ գործարարի բնակարանում գաղտնալսման մասին հաղորդագրություններ եղել են նախկինում, սակայն սարքը հայտնաբերվել է միայն մեկ այլ գործակալության կողմից ստուգում անցկացնելուց հետո։
«Այս անգամ ստուգումը չի իրականացվել նույն պետական մարմնի կողմից, որը նախկինում անհաջող կերպով ստուգել էր բնակարանը», - նշվում է հոդվածում։
Աղբյուրները պնդում են, որ գաղտնալսող սարքը հայտնաբերվել է «ոչ թե Մինդիչի բնակարանի առաստաղում, այլ հատակի տակ»։
Թերթի զրուցակիցները ենթադրում են, որ Զելենսկին կարող էր լինել գործարարի հյուրերի շարքում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան